«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Վրաստանն իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում

Վրաստանն իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում
27.01.2024 | 20:40

Ուրեմն, Ղարիբաշվիլի Իրակլին այսօր «հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը»:

Ըստ այդմ, եկեք բոլորովս «հույս հայտնենք», որ Վրաստանն ու Աբխազիան, Վրաստանն ու Հարավային Օսիան շուտով ևս «խաղաղության պայմանագրեր» կստորագրեն:

Ավելին` միգուցե տարիներ անց Վրաստանը համապարփակ «խաղաղության պայմանագիր» ստորագրի «Մարնեուլիի ժողովրդական», «Մենգրելական» և «Աջարական» հանրապետությունների հետ:

Հույս ունենանք, քանզի հույսը վերջինն է մահանում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ